Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Ռուս- ադրբեջանական հակադրության նոր դրսևորում

Ռուս- ադրբեջանական հակադրության նոր դրսևորում
07.09.2025 | 12:15

Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Ադրբեջանի անդամակցության ճանապարհը փակվեց ոչ միայն Հնդկաստանի, այլև Ռուսաստանի նախաձեռնությամբ։

Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է Մոսկվայի և Նյու Դելիի քաղաքական խորհրդակցությունների ընթացքում․

«Ռուսաստանը Հնդկաստանին դուրս է բերել առաջին պլան՝ ինքը մնալով ստվերում»:

Չնայած Չինաստանը բացահայտորեն սատարում էր Ադրբեջանի անդամակցությանը, Ռուսաստանի և Հնդկաստանի համատեղ քայլը փաստում է, որ Բաքվի միջազգային հավակնությունները բախվում են լուրջ դիմադրության։

Սա նոր ազդանշան է ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացող ճեղքվածքի մասին, որը դրսևորվում է արդեն միջազգային կազմակերպությունների մակարդակում։

Հայաստանի համար սա կարող է ստեղծել նոր դիվանագիտական պատուհաննե․ ուժերի վերադասավորման պայմաններում Երևանը հնարավորություն է ստանում իր շահերը առաջ մղելու թե՛ ՇՀԿ-ում, թե՛ այլ բազմակողմ հարթակներում։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 11494

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ